Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին․ Վլադիմիր Պուտին

21 Նոյեմբերի 2024, 21:23

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ։

«Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն «Орешник» բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով՝ ոչ միջուկային տարբերակով»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են ՌԴ Բրյանսկի մարզի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին գրոհել են Կուրսկի մարզը Storm Shadow հրթիռներով: Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը, զոհեր և լուրջ ավերածություններ չկան:

«Ռուսաստանը վճռականորեն և հայելային կերպով կպատասխանի էսկալացիային, իսկ դրա պատասխանատվությունը կկրի Միացյալ Նահանգները»,- նշել է Պուտինը։