ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին
25 Նոյեմբերի 2024, 17:44
COP29-ի շրջանակներում Բաքվում կազմակերպվել է «ադրբեջանական Երևան» միջոցառումը։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է այդ թեմային:
«Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»,-ասել է խոսնակ Անի Բադալյանը: