Էրդողանի հայտնած թվերը այնքան էլ իրական չեն
10 Մայիսի 2023, 10:37
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստել է իր կազմակերպած նախընտրական հանրավաքին մասնակցած մարդկանց թվի մասին:
«KarabakhRecords» նախագծի փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ մայիսի 7-ին օդանավակայանում հավաքվել է առավելագույնը 300 հազար մարդ, այլ ոչ թե 1,7 միլիոն, ինչպես պնդում է նրա քարոզչությունը։ Նրան, ամենայն հավանականությամբ, այնքան էլ չեն աջակցում Ստամբուլում, որտեղ ապրում է ավելի քան 11 միլիոն ընտրող։
Հիշեցնենք՝ Թուրքիայում համապետական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։