Դաշնակահար Սուրեն Վարդանյանն ու սոպրանո Լիանա Մսրլյանը ելույթ կունենան Սոչիում

05 Դեկտեմբերի 2024, 20:00

Մշակույթ

Դեկտեմբերի 6-ին Սոչիում տեղի կունենա «Հոբելյանների շքերթ» խորագրով համերգը։ Ելույթ են ունենալու ռուսական բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սուրեն Վարդանյանը և սոպրանո Լիանա Մսրլյանը։

Երեկոյի ծրագրում կհնչեն Գլինկայի, Ռիխարդ Շտրաուսի, Յոզեֆ Սուկի, Ալֆրեդ Շնիտկեի և Դմիտրի Կաբալևսկու ստեղծագործությունները։