Ավարտվել է Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնացների հանդիպումը Կրեմլում
12 Նոյեմբերի 2026, 19:12
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը լքել է Կրեմլի տարածքը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությունը։
Հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում՝ հիմնվելով Ալյոշկիում նմանատիպ գործողության իրականացման փորձի վրա։
Իր հերթին, Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։