Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված երեկո՝ Մոսկվայում
14 Դեկտեմբերի 2024, 19:00
ՌԴ Վ. Գ. Միխայլովի անվան պատերազմի վետերանների և զինված ուժերի սոցիալ-վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված երեկո: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր Իգոր Կլյուննիկովի ղեկավարությամբ:
«Նման երեկոներում վերածնվում են հանճարեղ կոմպոզիտորի մոռացված երգերը։ Անցյալ տարի հնչեցին«Եվ սերը մեկն է», «Երգը թռավ Մոսկվայից», «Փարիզյան ձյուն» և «Ձոն հաղթանակի» երգերը, իսկ այսօր հանդիսատեսը լսել է «Սիրո ծառուղի», «Կապույտ ջրի վրայով», «Տղաներ, որոնք չկան» հրաշալի երգերը: Մաեստրոն այնքան հրաշալի երգեր ունի, որ դեռ մի քանի տարի բավականաչափ աշխատանք ունենք վերածննդի համար», — նշել է Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը։
Համերգին մասնակել են պատանի կատարողներ, ելույթ է ունեցել «Նոտկի ԱՌՆՈ»- մանկական վոկալ համույթը, երիտասարդ կատարող Մակար Ղազարյանը և պատանի սաքսոֆոնահար Արարատ Ներսիսյանը: Ծրագրի ավարտին հնչել են հայրենասիրական երգեր Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոցի «Երգեցողություն» երգչախմբի մասնակցությամբ:
Համերգի կազմակերպիչներն էին Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հետ համատեղ՝ հայ-ռուսական գործարար խորհրդի և ԱՄԷ-ում անշարժ գույքի «GGV REAL ESTATE» գործակալության աջակցությամբ: Տեղեկատվական գործընկերներ էին «Նոյյան Տապան» թերթը և Alpha News լրատվական գործակալությունը։