Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «BSides Yerevan 2023» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը

22 Հունիսի 2023, 15:47

Տնտեսություն և Բիզնես

tech.news-ի փոխանցմամբ՝ հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «BSides Yerevan 2023» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։ 

BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքում։ 

Այս տարի միջոցառումը հյուրընկալվում է նաև Երևանում և կանցկացվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:  

Համաժողովի  նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներ Հայաստանից և  արտերկրից: 

Համաժողովը կմեկնարկի ժամը 12։00 և կտևի մինչև 18:00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 545 343 հեռախոսահամարով։