Ռոբերտ Կարապետյանի ֆիլմը մրցանակի է արժանացել «Ստալկեր» փառատոնում

17 Դեկտեմբերի 2024, 20:28

Մշակույթ

Մարդու իրավունքների մասին ֆիլմերի «Ստալկեր» 30-րդ միջազգային փառատոնում ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանի «Գտնվել է, ողջ է» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Պրորիվ» սվերդլովյան որոնողա-փրկարարական ջոկատի մասին, արժանացել է «Ժյուրիի դիպլոմ» մրցանակին:

Փառատոնն անցկացվել է Մոսկվայում դեկտեմբերի 9-15-ը: Փառատոնային շաբաթվա ընթացքում մրցութային ծրագրում ցուցադրվել է 57 ֆիլմ: