Մելինե Համամջյան․ Հայ անվանի դերասանուհին

17 Դեկտեմբերի 2024, 23:57

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 17-ին հայ դերասանուհի և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մելինե Համամջյանի ծննդյան օրն է:

Ծնվել է Կ.Պոլսում, 1922 թվականին: Ծնվելուց մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաք, որտեղ մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։
1946 թվականին Համամջյանների ընտանիքը վերջնականապես տեղափոխվել է Հայաստան։ Մելինեն անմիջապես միացել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի թատերախմբին: Նրա ղեկավարն էր հայ անվանի թատերական ռեժիսոր և մանկավարժ Վարդան Աճեմյանը։

Դերասանուհուն շատ լավ էր հաջողվում վառ և երբեմն գրոտեսկային կերպարներ ստեղծել։ Դերասանուհին նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը», «Կտոր մը երկինքը», «Գիքորը» և այլն:

Մելինե Համամջյանը կյանքից հեռացել է 1999 թվականի մայիսի 7-ին: