9-ամյա Եվա Հայրապետյանի «Գանձերի կղզի» հեղինակային քվեսթը հաղթել է ծրագրավորման մրցույթում

19 Դեկտեմբերի 2024, 13:49

Կրթություն

Ամփոփվել են նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 13-ը Լիպեցկ քաղաքում անցկացված «Մենք ՏՏ-ի հետ նույն ճանապարհին ենք» խորագրով աշակերտների միջտարածաշրջանային ծրագրավորման բաց մրցույթի արդյունքները:

«Գանձերի կղզի» հեղինակային քվեստը, որը մշակել է 9-ամյա Եվա Հայրապետյանը, դարձել է մրցույթի հաղթող «Scratch-project» անվանակարգում։

Եվայի մենթորը ուսուցիչ Արթուր Հայրապետյանն է։