Մոսկվայի հայկական թատրոնի արտիստները՝ Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ

21 Դեկտեմբերի 2024, 22:30

Մշակույթ

Մոսկվայի հայկական թատրոնի արտիստներ Հռիփսիմե Գյուլեզյանը, Սոֆյա Թորոսյանը և Աիդա Աղաբեկյանը անդամակցել են Ռուսաստանի թատերական գործիչների միությանը:

Հռիփսիմե Գյուլեզյանը 4 տարեկանից խաղացել է մանկական և երաժշտական ներկայացումներում։ 2012 թվականից նկարահանվել է ֆիլմերում և սերիալներում։

Սոֆյա Թորոսյանը «Ոսկե ասպետ» արվեստների IV Սլավոնական ֆորումի դափնեկիր է, ինչպես նաև «Հանդիպումներ Սոլյարիսում» ներկայացման մեջ կնոջ լավագույն դերի համար «Ոսկե դիպլոմ», «Մոսկվան աշխարհի քաղաք» ազգային թատրոնների VI փառատոն-մրցույթի դափնեկիր։

Դերասանուհի և երգչուհի Աիդա Աղաբեկյանն էլ բազմաթիվ մրցանակների է արժանացել Ռուսաստանում պարի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Հիմա եթերում