Հայկանուշ Ասատրյան․ Բալետի բեմում՝ ինչպես թռչունը երկնքում
21 Դեկտեմբերի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հայ անվանի պարուհի Հայկանուշ Ասատրյանը ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։
Հայկանուշ Ասատրյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար պարուհիներից էր: Մինչ այդ, 1938-1940 թվականներին, եղել է Ժողովրդական երգի-պարի անսամբլի պարուհի:
Օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել «Ժիզել», «Կարապի լիճը», «Գայանե», «Անուշ», «Ալմաստ», «Կարմեն», «Քեթո և Կոտե» բալետներում և օպերաներում:
Հայկանուշը խաղացել է նաև մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Անահիտ» և «Քաջ Նազար»։
Նա դերասան, թատերական մանկավարժ Էդուարդ Մուրադյանի կինն է, բալետի անվանի պարուհի Իվետա Մուրադյանի, կինոգետ, գրող, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի մայրը։
Հայկանուշ Ասատրյանը եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։
Նա մահացել է 1997 թվականի փետրվարի 4-ին։