Կարեն Հովհաննիսյանը՝ «Սոխակն ընդդեմ Մուրոմեցի» ֆիլմի ռեժիսոր
2025 թվականի մայիսի 22-ին ռուսաստանյան կինոէկրաններին կհայտնվի «Սոխակն ընդդեմ Մուրոմեցի» ֆենթըզին։ Ֆիլմի ռեժիսորը Կարեն Հովհաննիսյանն է։ Ֆիլմը կպատմի Սոխակ-ավազակի և հերոս Իլյա Մուրոմեցի առճակատման մասին։
Դերասանական կազմում ընդգրկված են Նիկիտա Եֆրեմովը, Վլադիմիր Լյուբիմցևը, Անտոն Վասիլևը, Մարկ-Մալիկ Մուրաշկինը, Տիմոֆեյ Կոչնևը, Ելենա Վալյուշկինան, Յուրի Նիֆոնտովը, Վերոնիկա Ժուրավլյովան, Ալեքսանդրա Տիխոնովան, Իլյա Լուկաշենկոն և այլք: Ավելի վաղ ֆիլմը գովազդվում էր «Պողպատե սիրտ» անվանումով։