Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր

11 Հունվարի 2025, 16:45

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Մարտին Զոնեբորնը Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ու բացահայտ ստի վրա հիմնված է համարում։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի եվրապատգամավորը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ ու սպառնալից հայտարարություններին Հայաստանի հասցեին, նշել է, որ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը, սակայն նա այդ գործում չպետք է հաջողություն ունենա։ 

«Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը, ինչպես միշտ, հիմնված է բացահայտ ստի և անամոթ քարոզչության վրա։ Որպես իրական ֆաշիստ՝ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Նա դա արեց Արցախում, հիմա էլ սպառնում է Հայաստանին։ Նա չպետք է հաջողի», — ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։