Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով է հանդես եկել ԵԽԽՎ-ն

29 Հունվարի 2025, 21:15

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձևում վերահաստատել է Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և  մյուս հայ գերիներին ազատ արձակելու կոչը։

«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի և բոլորի կալանավորված անձանց և ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,- նշված է բանաձևում։

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ․

«Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների առնչությամբ»։