«Անորա» ֆիլմը նոմինացված է Օսկարի 6 անվանակարգերում
15 Փետրվարի 2025, 21:03
«Անորա» ֆիլմն այս տարվա «Օսկար» 2025 մրցանակաբաշխությանը նոմինացված է 6 անվանակարգերում։
«Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին Լոս Անջելեսում։
Օրերս ֆիլմը Լոս Անջելեսում Քննադատների ընտրության մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այն նաև գլխավոր մրցանակի է արժանացել Կաննի միջազգային կինոփառատոնում։