Ըմբիշ Գևորգ Տոնոյանը՝ մրցաշարի ոսկե մեդալ

28 Փետրվարի 2025, 15:09

Սպորտ

Ռյազանում անցկացվել են Խորհրդային Միության հերոս Ֆյոդոր Պոլետաևի հիշատակին նվիրված մրցումներ: Նշվում է, որ մրցաշարում ոսկի է նվաճել ըմբիշ, մինչև 70 կգ քաշային Գևորգ Տոնոյանը։

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 300 մարզիկ Ռուսաստանի 25 մարզից, ինչպես նաև Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Մոնղոլիայից։