ՄՀՀ-ն և Հայաստանի համալսարանները հումանիտար և գիտական նախագծեր կիրականացնեն

28 Հունիսի 2023, 11:18

Կրթություն

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը Հայաստանի համալսարանների հետ համատեղ կզարգացնի համագործակցությունը հումանիտար ոլորտում, ինչպես նաև կանցկացնի ֆիզիկատեխնիկական բնագավառի գիտական նախագծեր, գրում Է ՏԱՍՍ-ը:

«ՄՀՀ պատվիրակությունն այցելել է Երևան, քննարկել են Հայաստանի բուհերի հետ Գիտական և կրթական գործընկերությանն առնչվող հարցեր։

Տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հանդիպումը ՄՀՀ ռեկտոր Դմիտրի Բեսպալովի հետ: Կողմերը քննարկել են հումանիտար ոլորտում համատեղ կրթական ծրագրերը և ֆիզիկատեխնիկական բնույթի գիտական նախագծերը»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասվում է բուհի տարածած հաղորդագրության մեջ: