Մեզ էլ տրակտորների տակ գցեք, տրորեք՝ պրծավ, գնաց․ Շինարարների փողոցի բնակիչ
13 Հոկտեմբերի 2026, 11:32
Ստրուկները մեզ ստրկացնում են։ Սա մարդկային չէ, սա ստորություն է։ Բռնեք, տարեք՝ ուր ուզում եք, տարեք։ Հիմա էլ մեզ տրակտորների տակ գցեք, տրորեք՝ պրծավ, գնաց։ Այս մասին Շինարարների փողոցում բողոքի ակցիայի ժամանակ իր վրդովմունքն է հայտնել բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ իշխանությունները խոսում են հանրային տարածքների, կանաչ գոտիների և մարդկանց ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին, սակայն անտեսում են քաղաքացիների սոցիալական խնդիրները։
«Ասում են՝ պետք է մարդկանց համար տեղ լինի քայլելու, կանաչ տարածք լինի։ Մենք էլ ասում ենք՝ թող մեր թոշակները բարձրացնեն, մարդկային պայմաններ ապահովեն։ Մեր թոշակները մեկ անգամ են բարձրացրել, հիմա էլ հազար դրամով կբարձրացնեն, իսկ իրենց աշխատավարձերը միլիոններ են»,- ասել է նա։