Եվրոպական դիտորդական առաքելությունը «հետախուզական առաքելություն» է. Ալիև
13 Մարտի 2025, 14:00

Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է: Այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», — ասել է նա:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։