1,300,000 դոլար` Ազգային վարժարաններին
03 Հուլիսի 2023, 01:00
Արեւմտյան Թեմի Ազգային Առաջնորդարանի ծավալուն առաքելության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Ազգային վարժարանները արդիականացնելու եւ կրթական նոր մեթոդներով հարստացնելու հեռանկարը, որի նպատակն է հայ նոր սերնդին որպես գիտակից հայ-քրիստոնյա դաստիարակելը։
Այս գործի հաջողության համար Ազգային Առաջնորդարանը մեկ միլիոն երեք հարյուր հազար դոլար ($1,300,000) է տրամադրել Ազգային վարժարանների պատասխանատու մարմիններին: