Մոսկվայում բեմադրվել է լեգենդար հետախույզների՝ Վարդանյան զույգի մասին պիես

02 Մայիսի 2025, 11:10

Մշակույթ

Մոսկվայում բեմադրվել է «Թեթև հեծելազորի հրամանատարը» ներկայացումը, որը նվիրված է լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին և նրա կնոջը՝ Գոհար Վարդանյանին։

Ներկայացումը ցուցադրվել է Հայրենական մեծ պատերազմում ողջ բազմազգ խորհրդային ժողովրդի հաղթանակին նվիրված հանդիսավոր երեկոյի շրջանակներում։ Այն արդեն իսկ ցուցադրվել է ռուսական մի շարք քաղաքներում: