Ռուսաստանը նոր միգրացիոն օրենք է պատրաստում․ Մեդվեդևը մանրամասներ է հայտնել

22 Հոկտեմբերի 2026, 22:16

Քաղաքականություն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մշակվում է օտարերկրացիների աշխատանքի կազմակերպված ներգրավումն ապահովող օրենսդրություն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի մշակած՝ միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի նախագիծը գրեթե պատրաստ է և կներկայացվի երկու շաբաթից։

Մեդվեդևը նշել է, որ միգրացիոն օրենսդրությունը խախտողների ռեեստրն արդեն գործում է և ապացուցել է իր արդյունավետությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռեեստրում անձանց ներառելու հարցում անհրաժեշտ է ողջամիտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այն չխոչընդոտի օրինապահ օտարերկրացիների ներգրավմանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև մեխանիզմ մշակել միգրացիոն ոլորտում աննշան խախտումներ կատարած անձանց կարգավիճակի օրինականացման համար։

Մեդվեդևը հավելել է, որ միգրանտների հաշվառման նպատակով Մոսկվայում կիրառվող «Ամինա» հավելվածի փորձը պետք է տարածել Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում ևս։

Հիմա եթերում