Կերչում կբացվի 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի հերոսներին նվիրված հուշահամալիր
02 Մայիսի 2025, 12:50
Կերչում կբացվի նոր հուշահամալիր՝ նվիրված հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի հերոսներին: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը:
Քաղաքի իշխանությունները որոշել են հուշանշանի կողքին հուշահամալիր տեղադրել՝ Աջիմուշկայի հակատանկային խրամատի տարածքում խորհրդային քաղաքացիների, քաղաքի բնակիչների և ռազմագերիների մահվան վայրում։
Նախագծի նախաձեռնողներն ու հովանավորները Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի Հանրապետության հայկական համայնքներն են: Հուշահամալիրը պատրաստված է համակցված գրանիտից։
Հուշակոթողի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 7-ին:


