Իրկուտսկում կցուցադրեն Անդրեասյան եղբայրների «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը՝ «Քոչարիի» կադրերով

03 Մայիսի 2025, 15:05

Մշակույթ

Իրկուտսկում Հաղթանակի օրվա կապակցությամբ կցուցադրվի Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Պատերազմ և երաժշտություն» ռազմական դրաման՝ Ռայխստագի պատերի մոտ «Քոչարիի» վավերագրական կադրերով:

Ֆիլմի հատուկ ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 8-ին, 9-ին և 10-ին New Cinema-ում:

Ֆիլմում նկարահանվել են Պավել Պրիլուչնին, Լիզա Մորյակը, Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը և այլք: Պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը և Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Հայաստանում:

Ֆիլմը պատմում է պատերազմի գնացած երեք հայ տղաների մասին: Նրանք մեկնում են ռազմաճակատ՝ տանը թողնելով ամենաթանկը: Ֆաշիզմի դեմ մարտերի այս կրակոտ դժոխքում նրանք գոյատևում են…երաժշտության շնորհիվ: Իրենց հետ վերցնելով երաժշտական գործիքները՝ երիտասարդները նվագում են ոչ միայն զինակից ընկերների բարոյական ոգին պահպանելու, այլև այդքան բաղձալի Հաղթանակի լեյտմոտիվը հորինելու համար:   

Հիմա եթերում