Ծնվել է Սարիկ Անդրեասյանի և Լիզա Մորյակի երկրորդ երեխան

11 Մայիսի 2025, 12:45

Հայեր

Մայիսի 10-ին ծնվել է ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և դերասաուհի Ելիզավետա Մորյակի երկրորդ դուստրը։ Այս մասին նրանք հայտնել են սոցցանցերում։ Դստերն ամուսիններն անվանակոչել են Շարլիզ։

«Նա աշխարհ եկավ արագ և միաժամանակ հանգիստ։ Մեր՝ հիվանդանոց հասնելուց և երեխայի լույս աշխարհ գալուց անցել է ընդամենը մեկուկես ժամ։ Մենք խոստանում ենք, հրեշտակս, որ քեզ չենք հիասթափեցնի: Բարի գալուստ այս աշխարհ: Քո մայրիկ ու հայրիկ»,- նշված է նրանց գրառման մեջ։

Մորյակն ու Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: Նրանք ամուսնացել են 2022 թվականին։ 2023 թվականի փետրվարին ծնվել է նրանց դուստրը։

Հիշեցնենք, որ սա Անդրեասյանի երկրորդ ամուսնությունն է։ Առաջին կնոջից՝ Ալյոնայից բաժանվել է 2018 թվականին։ Նրանք ունենք երկու երեխա՝ Մարկն ու Մարտինը։

Հիմա եթերում