Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել են Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը

11 Մայիսի 2023, 08:15

Հայեր

«Monumentwatch.org» կայքը գրում է.

«2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող  համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․

«Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին»:

Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։