«Արցախը եղել է, կա և կլինի, բայց մեզ պետք է միասնություն, որը մենք չունենք» . Alpha News-ի հարցումը
05 Հուլիսի 2023, 12:04
Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանում և Սփյուռքում՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները կարծում են, որ այժմ էլ հնարավոր է հայության համատեղ ջանքերով Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծում գտնել։ Գրեթե բոլոր հարցվածները համակարծիք էին, որ եթե հայերը միասնական լինեին, հարցը կարող էր լուծվել հօգուտ հայկական Արցախի։
«Ինչպե՞ս կարողացանք մեր հողերը վերադարձնել 90-ականներին: Արդյո՞ք մեզ օգնեցին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սփյուռքը կամ մեկ ուրիշը։ Ոչ Մենք մեր ուժերով վերադարձրեցինք»,- ասել է երեւանցիներից մեկը։
«Միասնությունն ուժ է, դա շատ կարևոր է մեր փոքր ազգի համար», «Միակ ճանապարհը միասնությունն է, մենք այլ ելք չունենք», «Արցախը եղել է, կա և կլինի: Մենք պետք է պայքարենք դրա համար։ Բայց մեզ միասնություն է պետք, որը չունենք», «Թուրքը չի փոխվել, նա միշտ վախկոտ է եղել: Պետք է հավաքվել, լուծել Արցախի հարցը». այսպես են պատասխանել Alpha News-ի հարցման մասնակիցները։