«Թեժ» կիբերհարձակում. հաքերները եվրոպական սուպերմարկետների սառնարաններն ու սառցարանները վերածել են վառարանների

02 Նոյեմբերի 2026, 19:40

Տնտեսություն և Բիզնես

Եվրոպայի յոթ երկրներում լայնածավալ կիբերհարձակում է իրականացվել առևտրային ցանցերի սառեցման համակարգերի դեմ։ Հարձակման հետևանքով տասնյակ խանութների սառնարաններում և սառցարաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 50 °C։

Առավել լուրջ վնասներ են կրել Բելգիայում և Լյուքսեմբուրգում գործող «Delhaize» ցանցի շուրջ 40 սուպերմարկետներ։ Նմանատիպ միջադեպեր են արձանագրվել նաև Շվեդիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների, Էստոնիայի և Ֆինլանդիայի խանութներում։

Ինչպես հայտնել է «Delhaize»-ի սառեցման համակարգերը սպասարկող «Sabcobel» ընկերության գլխավոր տնօրենը, մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են՝ վթարային կարգով ցանցից անջատելու կիբերհարձակման հետևանքով վտանգված սարքավորումները։

Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս կիբերհարձակման հետևում։