Սանկտ Պետերբուրգում կանցկացվի հայկական գեղագրության վարպետության դաս
19 Մայիսի 2025, 15:25
Մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Սեմյոնովսկայա» գրադարանում տեղի կունենա հայկական գեղագրության վարպետության դաս:
Միջոցառման մասնակիցները կծանոթանան հայերեն տառերին և կփորձեն հայերեն բացիկի վրա ստորագրել: Վարպետության դասը կվարի գեղանկարիչ-գեղագիր, գեղագրության և զարդանկարի ուսուցչուհի Սաթիկ Գրիգորյանը: