Վարուժան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Պերմում

28 Մայիսի 2025, 19:53

Մշակույթ

Մայիսի 28-ին Պերմի կենտրոնական ցուցասրահում տեղի կունենա «Փոփոխությունների ժամանակը» ցուցահանդեսային նոր նախագիծը, որի շրջանակներում կբացվի նկարիչ Վարուժան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Այս մասին ասված է ցուցասրահի սոցցանցի էջում:

Վարուժան Հակոբյանը ծնվել է 1965 թվականին Ջրառատ գյուղում: Դեպի արվեստ ճանապարհը սկսվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից: Հասուն տարիքում Հակոբյանը տեղափոխվել է Ուրալ։ Ավելի քան 20 տարի Հակոբյանն ապրում և աշխատում է Պերմում։

Հիմա եթերում