(EXCLUSIVE)․ Բրյանսկի շրջանում ահաբեկչությունից տուժած վիրավորներին տեղափոխում են Մոսկվա

01 Հունիսի 2025, 14:23

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ըստ ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությանը՝ Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող մարդատար գնացքի վրա։

Վերջին տվյալներով՝ տուժել է 71 մարդ, որից 44-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, 27-ը բուժօգնություն են ստացել ամբուլատոր հիմունքներով, վիրավոր 3 երեխայի էլ տեղափոխել են Մոսկվա: Զոհերի թիվը հասել է 7-ի․ նրանց թվում է մեքենավարը, գնացքի բրիգադի ևս 9 աշխատակից հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հսկողություն է հաստատել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում կամուրջների պայթեցման փաստերով հարուցված քրեական գործերի հետաքննության վրա:

Alpha News-ի թղթակցի ռեպորտաժը՝ Մոսկվայի Կիևյան կայարանից։

Հիմա եթերում