Վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Վարդենիսի զինհոսպիտալից։

«Նրանց վիճակը բավարար է»,– նշել է զրուցակիցը։

Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ` զրուցակիցը չմեկնաբանեց։