Դիլիջանը դարձել է «MICE Excellence Awards» մրցանակի դափնեկիր
02 Հունիսի 2025, 22:30
Դիլիջան քաղաքն արժանացել է «MICE Excellence Awards» հեղինակավոր մրցանակին՝ որպես միջոցառումների կազմակերպման համար լավագույն արտասահմանյան ուղղություն:
Քաղաքի զարգացմանն ուղղված Meet Dilijan նախաձեռնությունը ներկայացնում էր Դիլիջանը մայիսի 29-ին Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հաղթանակը ձեռք է բերվել մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված միջազգային առաջատար փորձագետների քվեարկության շնորհիվ:
«MICE Excellence Awards»-ը գործարար տուրիզմի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որն ընդգրկում է նշանակալի նախագծեր Արևելյան Եվրոպայից, Կովկասից և ԱՊՀ երկրներից:
Green Rock հիմնադրամի կողմից իրականացվող Meet Dilijan նախագիծն ուղղված է տեղական համայնքի զարգացմանը և քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը: Այն ձգտում է ստեղծել դինամիկ, ստեղծագործ և ինքլյուզիվ միջավայր՝ պահպանելով Դիլիջանի մշակութային ժառանգությունն ու բնական հարստությունը: