Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանում Վարդատոն են կազմակերպել

08 Հուլիսի 2023, 10:36

Մշակույթ

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարան Վարդատոն են կազմակերպել՝ նվիրված է հայ մեծ բանաստեղծին: Ներկաները ծաղկեպսակներ են խոնարհել Գրիգոր Նարեկացու, բուհի հիմնադիր-ռեկտոր Վարդան Հակոբյանի, նահատակված ուսանողների հուշակոթողներին:

Օրհնության խոսք է ասել ՀԱԵ Արցախի թեմի հոգևոր հովիվ, քահանա Տեր Ներսես Ասրյանը: «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանն ասել է, որ 2015 թվականին, երբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց Տիեզերական Վարդապետի տիտղոս, սկսել են մեծ ոգևորությամբ նշել Վարդատոնը, որը բազմախորհուրդ է:

«Նպատակը ոչ միայն Նարեկացու թողած հարուստ գրական ժառանգության վերարժևորումն է, այլև դրանով մենք ուզում ենք մեր հասարակության շրջանում պահպանել ու տարածել մեր ազգային ու հոգևոր արժեքները: Եվ մեր համալսարանը, որպես կրթագիտական հաստատություն, իր առաքելության մեջ ամրագրել է՝ պատրաստել ոչ միայն աշխատաշուկայում մրցունակ, այլև ազգային արժեհամակարգ կրող մասնագետներ»,- նշել է Գրիգորյանը:

Միջոցառմանը Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողները ներկայացել են գրական ու երաժշտական կատարումներով: