Դոմինգո Հինդոյանը՝ Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրեն
05 Հունիսի 2025, 09:30
Հայկական արմատներով վենեսուելահայ դիրիժոր և ջութակահար Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրեն՝ սկսած 2026/27 համերգաշրջանից։ Ինչպես տեղեկացրել է Լոս Անջելեսի օպերան, Հինդոյանը կփոխարինի ներկայիս երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնին։
Հինդոյանի հնգամյա պայմանագիրը կսկսվի 2026 թվականի հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև 2031 թվականը։
Դիրիժորը կշարունակի մնալ Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում։
Դոմինգո Հինդոյանը Լոս Անջելեսի օպերայում իր դեբյուտը նշել է 2024 թվականի նոյեմբերին՝ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայով։