Օպերային երգչուհի Լիանա Մսրլյանը ելույթ կունենա Սոչիում

06 Հունիսի 2025, 09:20

Մշակույթ

Սոչիում կկայանա «Երաժշտական Պուշկինիանա» համերգը, որին կմասնակցի նաև սոպրանո Լիանա Մսրլյանը: Երեկոյի ընթացքում կհնչեն ռուս կոմպոզիտորների ռոմանսները՝ գրված Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև արիաներ Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» և Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերաներից:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին Դեբոլսկայայի անվան երգեհոնային և կամերային երաժշտության դահլիճում: