Ալեքսանդր Չուբարյանն արժանացել է ՌԴ պետական մրցանակի

12 Հունիսի 2025, 12:45

Հայեր

Ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի՝ հումանիտար ոլորտում նշանակալի ավանդի համար: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ նախագահը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ականավոր գիտնականն արժանացել է պետական բարձր պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։

Ալեքսանդր Չուբարյանը միջազգային հարաբերությունների պատմության և 20-րդ դարի ռուս-եվրոպական հարաբերությունների մասնագետ է, ավելի քան 350 գիտական աշխատությունների հեղինակ, ռուսական պատմագրության մեջ եվրոպական գաղափարների ուսումնասիրման ուղղության հիմնադիրներից մեկը։