Արցախի մայր բուհում ամփոփվել են հոգեբանների համար մեկնարկած վերապատրաստման դասընթացի արդյունքները
10 Հուլիսի 2023, 01:00
Ամփոփվել են Արցախի մայր բուհում մեկնարկած Ստեփանակերտ քաղաքի ուսումնական հաստատությունների հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների մասնագիտական վերապատրաստման և ատեստավորման դասընթացի արդյունքները, մասնակիցներն ստացել են հավաստագրեր։
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ դասընթացը օգնել է մասնագետներին ավելի խորացնել իրենց տեսական գիտելիքները և անհատական ու խմբային աշխատանքների իրականացման պրակտիկ հմտությունները:
«Դասընթացի նպատակն էր, որպեսզի մասնակիցները իմանան հոգեկան երևույթների առաջացման ու դրսևորման հոգեֆիզիոլոգիական օրինաչափությունները, հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները, ճանաչեն հոգեբանական հիմնախնդիրների հոգեկան վնասվածքների պատճառահետևանքային կապն ու դրանց ձևավորման հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները»,- նշել է ԱրՊՀ պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանը:
Նրա խոսքով՝ անցկացված վերապատրաստման դասընթացը վեր կհանի խնդիրները ու կնախանշվեն դրանց լուծման ուղիները։