Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

14 Հունիսի 2025, 11:54

Քաղաքականություն

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

  • էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),
  • սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,
  • ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։

Ավելի վաղ նման հորդորով ՀՀ քաղաքացիներին էր դիմել Իրանում ՀՀ դեսպանությունը։