Անդրեյ Մալախովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն աջակցություն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։

Մալախովը հոլովակ է հրապարակել, որում նշում է․
«Ես ուզում եմ սատարել Սամվել Կարապետյանի ընտանիքին՝ նրա հրաշալի կնոջը՝ Էթերիին, Տաթային, Կարենին: Ցանկանում եմ ասել նրանց, որ շատ եմ սիրում ու միշտ հիշում եմ այն աջակցությունը, որ նրանք ցուցաբերեցին ինձ դժվար պահին՝ ուղարկելով ինձ անհրաժեշտ էներգիա: Չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ էներգիա է, ամեն ինչ սեր է: Եվ նույնիսկ եթե մեր շփումը սահմանափակվի ամիսը մեկ կամ տարին մեկ անգամով, Սամվելը անպայման կզգա այն սերը, որը մենք ուղարկում ենք նրան: Նա վերջերս կորցրեց հորը, իսկ օգոստոսին պատրաստվում է նշել իր 60-ամյակը, և իր ծննդյան օրվա կապակցությամբ կառուցում է Եվրոպայի ամենամեծ կրկեսներից մեկը, ինչպես նաև պատրաստում է լավագույն ներկայացումը Երևանի բնակիչների համար։ Ուստի, ես ձեր ընտանիքին եմ ուղարկում սիրո և աջակցության էներգիա, և ես միշտ, միշտ ձեր կողքին եմ»։

Հիմա եթերում