Բաքուն շահարկում է համաձայնագրի դրույթները և փորձում է խեղաթյուրել դրանք. Ալեքսեյ Մարտինով 12 Հուլիսի 2023, 12:53 Կարծիք | Քաղաքականություն Ռուսաստանը չի կարող հասնել պայմանագրի բոլոր պայմանների կատարմանը, և այս դեպքում ՌԴ-ն հանդես է գալիս խաղաղապահի դերում, ունի չեզոք դիրք։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Մոսկվային չի հաջողվում հասնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր պայմանների կատարմանը։«Նախ, այսօր Ռուսաստանը բազմաթիվ այլ գործեր ունի՝ և՛ «Հատուկ ռազմական գործողությունն» է, և՛ արտաքին աննախադեպ ճնշումը։ Երկրորդ՝ ես չէի ասի, որ Ռուսաստանը չի կարող հասնել պայմանագրի բոլոր պայմանների կատարմանը, այլ բան է, որ տարբեր ակնկալիքներ կան և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Տվյալ դեպքում, Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղապահի դերում և ունի չեզոք դիրք։ Հասկանալի է, որ կա ստորագրված փաստաթուղթ, և հասկանալի է, որ կողմերը փորձում են կառչել բոլոր «կետերից և բազմակետերից», — ասել է փորձագետը։Նրա խոսքով՝ սա հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտության ավանդույթն է։«Ես հարցն այնպես չէի դնի, որ Ռուսաստանը չի կարող ինչ-որ բանի հասնել, գործը շարժվում է։ Այլ բան է, որ Բաքուն շահարկում է համաձայնագրի դրույթները և փորձում է քաշքշել։ Եվ դրա հետ պետք է ինչ-որ բան անել», — եզրափակել է Մարտինովը։ Ալեքսեյ Մարտինով
«Զանգեզուրի միջանցքի» հարցը. Պուտինի զգուշացումը. Թուրքիայի օրհներգը՝ Երևանում. Alpha Newsroom 22.11.24
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին 25 Նոյեմբերի 2024, 17:44
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25 Նոյեմբերի 2024, 16:17