Մարիա Սաֆարյանցը մասնակցել է «Մեծ երաժշտական միստիֆիկացիաներ» համերգին
05 Հուլիսի 2025, 21:12
Հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Մեծ երաժշտական միստիֆիկացիաներ» խորագրով համերգ, որին մասնակցել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կոնցերտմեյստեր, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցը։
Ջութակահարուհու կատարմամբ հնչել են Վիվալդիի, Կորելլիի և այլոց ստեղծագործությունները։