Սարիկ Անդրեասյանը երեխաներին մկրտել է հայկական եկեղեցում

07 Հուլիսի 2025, 15:25

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր և ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը և նրա կինը՝ Լիզա Մորյակը, կիսվել են իրենց աղջիկների լուսանկարներով, որոնց մկրտել են Մոսկվայի հայկական եկեղեցում։

«Մենք մկրտեցինք մեր դուստրերին։ Այժմ Էլիզաբեթն ու Շարլիզն ունեն իրենց պահապան հրեշտակները, կնքահայրերին ու մկրտության անունները։ Մկրտությունը տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցում։ Գեղեցիկ ավանդույթ է, որը խորը զգացումներ է առաջացնում։ Այժմ նրանք կյանքի ճանապարհն անցնում են ոչ միայն իրենց ծնողների ու հարազատների, այլև Աստծո հետ»,- գրել են ամուսինները։

Հիմա եթերում