Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար. Նարեկ Կարապետյան
08 Հուլիսի 2025, 10:50
«Քննիչները ժամանել են մեր բնակարան, խուզարկություն են իրականացնում, այս ամեն ինչին սպասում էինք, դեռ մի քիչ էլ ուշացան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
«Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- հավելեց Կարապետյանը:
Նա նշեց, որ հավաքի հետ է կապված իրեն ձերբակալելու որոշումը:
«Մի բան պետք է լինի, իրենք մի բան պետք է գտնեին, գտել են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվում են խուզարկություններ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: