Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին

10 Հուլիսի 2025, 12:15

(Հայտնի է Փաշինյանի և Ալիևի վաղվա հանդիպման օրակարգը)

«Կողմերը շտապում են։ Շտապում է Թուրքիան, շտապում է ԱՄՆ-ը, շտապում է Ադրբեջանը, և ամենից շատ շտապում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ շտապողականությամբ է պայմանավորված նաև այն, որ հուլիսի 20-ին նախատեսված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա արդեն վաղը՝ Դուբայում։

Նույնիսկ առանց ադրբեջանական ԶԼՄ-ների «տեղեկատվական արտահոսքերի» (նշենք, որ ադրբեջանական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Ալիև-Փաշինյան հանդիպման համաձայնեցման գործում առանցքային է եղել Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Բաքու։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են նաև, որ եթե Հայաստանը Սահմանադրությունից հանի «տարածքային պահանջները» Բաքվի նկատմամբ, Ադրբեջանը կարող է թուլացնել Մեղրիով անցնող հատվածի նկատմամբ վերահսկողության պահանջները) պարզ էր, որ Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը լինելու է Հայաստանի տարածքով անցնող միջանցքի հարցը։

Այնուամենայնիվ, կողմերը շտապում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան օբյեկտիվորեն փորձում են արագացնել այսպես կոչված խաղաղության պայմանագրի կամ որևէ փաստաթղթի ստորագրման գործընթացը, որը կարող է ներկայացվել որպես խաղաղության պայմանագիր։ Սա նրանց անհրաժեշտ է մի քանի պատճառով։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու համար (Հայաստանի ղեկավարի դերում նա շահավետ է և՛ ԱՄՆ-ին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, և՛ ԵՄ-ին)։ Վաշինգտոնին հատկապես պետք է արագացնել գործընթացը, որպեսզի ունենա իր բաժինն այսպես կոչված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում (ի դեպ, արդեն ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանի տարածքով բացվող հաղորդակցություններն ունենալու են արտատարածքային բնույթ՝ չեն վերահսկվելու Երևանի կողմից, այլ՝ որոշակի «անկախ արևմտյան ընկերության կողմից»)։

Այսօրվա նորությունների համատեքստում ավելի քան ակնհայտ է դառնում, որ վերջին ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական «դիվանագիտական սրացումը» կողմերին անհրաժեշտ էր ՌԴ-ի՝ բանակցային գործընթացի մաս դառնալու ցանկացած փորձը զրոյացնելու համար։ Մոսկվային (ինչպես և Իրանին, որի նախագահը բոլորովին վերջերս այցելեց օկուպացված Ստեփանակերտ: Ըստ նույն ԶԼՄ-ների՝ Թեհրանին հասկացրել են, որ Ադրբեջանը չի խոչընդոտի Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության կառուցմանը, ներառյալ Մեղրիով անցնող հատվածը. Վաշինգտոնում նույնիսկ ընդգծել են, որ տարածաշրջանում հակաիրանական նոր պլաններ չեն դիտարկվում, սակայն Թեհրանը չպետք է միջամտի ապաշրջափակման գործընթացներին) դուրս են թողնում տարածաշրջանային գործընթացներից։ Անդրկովկասը դառնում է ՌԴ-ի համար նույնքան թշնամական կենտրոն՝ արտաքին կառավարմամբ, որքան Մերձբալթիկան։

Հերթական անգամ պետք է արձանագրել, որ այս ամբողջ գործընթացն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության դեմ և ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի շահերի հետ, որը ստիպված կլինի Թուրքիային, Ադրբեջանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին տրամադրել արտատարածքային միջանցք։ Ընդ որում, Հայաստանի անվտանգության երաշխիքներ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ էլ առավել ևս Թուրքիան չեն տրամադրի։

Փաշինյանը գնում է «գործարքի»՝ հանուն մի թղթի, որը կարող է ժողովրդին վաճառել որպես «խաղաղության պայմանագիր»։

Մտածե՛ք այդ մասին․․․»։