Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան

18 Ապրիլի 2026, 20:22

Քաղաքականություն

Ինձ համար ավելի հոգեհարազատ է, և կարծում եմ՝ Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը։ Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Թվում էր, թե խորհրդարանական մոդելը պետք է լինի ավելի ժողովրդավարական, բայց դառել է ճիշտ հակառակը։ Երբ այն ժամանակվա ընդդիմադիրներն ասում էին՝ սուպերվարչապետությունը պետք է դեմոնտաժվի, իրենք եկել են և ոչ թե դեմոնտաժել են, այլ, հակառակը, մի բան էլ ավելի ամրացրել են այդ մոդելը։

Սա մի քիչ զգայուն հարց է, որի շուրջ ուղղակի պետք է ավելի լայն քննարկումներ ունենանք: Այն նախագահի պաշտոնը, որը կա այսօր, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ: Ով էլ լինի նախագահ, կամ պաղպաղակ է ուտելու երեխաների հետ, կամ ինչ-որ տեղ դաշնամուր է նվագելու, քանի որ այլ ֆունկցիա ուղղակի չունի։ Բայց այդ նույն նախագահն ունի 100-ից ավելի՝ 130-140 հոգանոց աշխատակազմ, որոնք նստած են լուրջ դեմքերով՝ իբրև ինչ-որ բան են անում։ Թե ինչ են անում՝ չգիտեմ։ Ուղղակի այդ բյուջեում պետք է նախատեսել պաղպաղակի մի քանի ֆուռ տարվա ընթացքում կամ մի 15 հատ դաշնամուր բերեն, որ առավոտ 9-10-ը մեկի վրա նվագի, 10-11-ը՝ մեկ ուրիշի՝ տարբեր սենյակներում, որ գոնե ինչ-որ բանով զբաղվեն»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։