«Տաշիր» ընկերությունների խումբը սոցիալական աջակցություն չի տրամադրում. պաշտոնական
10 Հուլիսի 2025, 11:42
«Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվող լուրը, թե ընկերությունն ու Սամվել Կարապետյանը 150,000 դրամի չափով սոցիալական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ Հաղորդագրությունը տարածել է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» ֆեյսբուքյան խումբը։
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։