Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կարինե Գևորգյան. Իրանը գրեթե մենակ է մնացել. «Ալֆա զրուցակից»

12 Հուլիսի 2025, 21:45

Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ «Ալֆա զրուցակից» փոդքասթի ընթացքում քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը ընդգրկուն գնահատական է տվել տարածաշրջանային քաղաքականությանը և միջազգային միտումներին, որոնք ազդում են Հայաստանի և Իրանի ճակատագրի վրա:

«Հայաստանը չի ցուցադրում հստակ քաղաքական կուրս, և պատճառը միայն իշխանության մեջ չէ, այլ հասարակության խորը հետտրավմատիկ սինդրոմի մեջ։ Մեզ «թաղեցին» դեռ 1988-ին, բայց դա սխալ էր. ժողովուրդը պահպանեց վերածնվելու ունակությունը։ Սակայն ներկա պայմաններում հստակ քաղաքական կուրս ձևավորելը չափազանց դժվար է», — նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ընտրությունը հօգուտ ԵՄ-ի հարցեր է առաջացնում։

«Նույնիսկ իշխանություններն իրենք են հասկանում, թե ինչ է այսօր ԵՄ-ն։ Տեսնում ենք, թե ինչպես է այդ նախագիծը սպառվում, կորցնում իր իմաստը, ռեսուրսները, իսկ ԱՄՆ-ն փորձում է Եվրոպայից քամել ազդեցության վերջին մնացորդները։ Հայաստանն այս համակարգում արտաքին ուժերին հետաքրքրում է նախ և առաջ որպես «Թուրան» նախագծի իրականացման հանգույց-տարանցիկ կետ։ Սա ոչ թե ագրեսիա է, այլ լիակատար անտարբերություն հայերի ճակատագրի նկատմամբ։ Գլխավորը հաղորդակցությունն է, և այստեղ խոսքը ոչ թե մրգերի, այլ թմրամիջոցների շրջանառության և ռազմական մատակարարումների մասին է», — նշել է փորձագետը։

Անդրադառնալով Իրանի թեմային՝ քաղաքագետն ընդգծել է, որ այն միայնակ է հայտնվել ճնշման տակ և փորձում է պաշտպանել քաղաքակրթությունը:

«Իրանը փաստացի մենակ է մնացել, Ռուսաստանն ու Չինաստանը միայն աջակցության խոսքեր են ասում, բայց ակտիվորեն չեն ներգրավվում։ Իրանցիներին փորձում են ներշնչել, որ իրենք մեկուսացված են, և դա Իսրայելի ագրեսիվ գործողությունների ֆոնին։ Իրանն ի պատասխան ձգտում է ցույց տալ, որ նման պահվածքը փողոցային «խուլիգանների ու գոպնիկների» մակարդակ է, քաղաքակրթությունն այդպես չի վարվում», — կարծում է Գևորգյանը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողությունները՝ փորձագետը նշել է, որ MAGA կարգախոսը հին կայսերական տրամաբանություն է։

«Երբ Թրամփն ասում է՝ «Ամերիկան կրկին մեծ դառնա», նա պարզապես քարոզարշավ չի անում։ Նա իրականում ասում է. «Ես ուզում եմ լինել մոլորակի նախագահ, սակայն որպես ազգային պետության՝ ԱՄՆ-ի ղեկավար, ոչ թե՝ գլոբալիստական ցանցային կառուցվածքների գործիք»: Կարծում եմ, որ նա անկեղծորեն է դա ասում: Իմ տելեգրամյան ալիքում նույնիսկ հարց եմ բարձրացրել, թե արդյոք Թրամփը ցանկանում է երկիրը վերածել մասնավոր ռազմական ընկերության՝ նոր Օստ- հնդկական ընկերության 2.0-ի ծառայության մեջ»,- ասել է նա:

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ուրիշի սցենարների «պտուտակներ»-ն են։

«Ադրբեջանը պտուտակ է։ Նրա՝ որպես ինքնիշխան պետության դիրքավորումը ֆիկցիա է։ Նույնիսկ երկրի ներսում դա հասկանում են։ Իսկ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, պատրաստ է լինել մասնավոր ռազմական ընկերություն, բայց ոչ տարածաշրջանային վերակացու։ Նրանք հասկանում են, որ կարող են կորցնել ազդեցությունը և հայտնվել գաղութի վիճակում, եթե շատ ակտիվ տեղավորվեն ուրիշի ռազմավարության մեջ», — եզրափակել է Կարինե Գևորգյանը։