Ջերմոցատիրոջ 60-75 տարեկան մայրը կռացած ծաղիկ է հավաքում, բայց ոչ ոք չի գնահատում․ ծաղկավաճառները ակցիան կշարունակեն վաղը

15 Հուլիսի 2025, 19:55

Տնտեսություն և Բիզնես

Էջմիածին-Երևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող ծաղկավաճառները հայտարարել են, որ իրենց ակցիան կշարունակեն վաղը։

«Որոշել ենք վաղը երեկոյան հավաքվել։ Երեկ միայն Զվարթնոցի բնակիչներն էին, բայց ուղիղ եթերը տեսնելուց հետո այլ գյուղերից էլ են եկել։ Այստեղ ամեն մարդ իր կարծիքն ունի հարցի շուրջ, ասում են փողոց փակենք, բայց ես դրան կատեգորիկ դեմ եմ։ Վաղը երբ մարդկանց թիվը շատ լինի, այդ ժամանակ կորոշենք ինչ ենք անում։ Բայց որ տրամադրված ենք, որ սա ուղղակի չենք թողնելու ինքնահոսի, դա հստակ է»,- նշել է ծաղկեգործ Արտակ Թովմասյանը։

Վերջինիս խոսքով՝ միակ ցանկությունն այն է, որ իրենց աշխատանքը գնահատեն։

Հիմա եթերում